Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ժամանակավոր խնամք տրամադրելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2018 թ․ մայիսի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ստեղծվել է երեխաների աջակցության՝ «Քյուրքչյան» կենտրոնը։ Այն գտնվում է Սբ. Գայանե վանքի շրջափակում և գործում է գիշերօթիկ սկզբունքով՝ միայն տղա երեխաների համար։
Կենտրոնի խնամքի ներքո, մինչ չափահասության տարիքը, գտնվում են ծնողազուրկ կամ անապահով ընտանիքների երեխաներ։ «Քյուրքչյան» կենտրոնն իրականացնում է սաների խնամքն ու դաստիարակությունը, կազմակերպում նրանց կրթությունն ու դաստիարակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» դպրոցում և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը, ըստ անհրաժեշտության աջակցում կրթական, մշակութային կամ արհեստագործական դասընթացների մասնակցելու հարցում։
Կենտրոնն ապահովում է երեխաների սնունդը, անվտանգությունը, տրամադրում բժշկական օգնություն:
Հոգևոր տեսուչ` Տ. Արսեն քահանա Միրզոյան
Տնօրեն՝ Ռուզաննա Սայիյան
Հասցե` ք. Էջմիածին, Սբ. Գայանե վանք
Հեռախոս։ +374-33-787-921